18.12.2021
Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված տիկնիկային ինտերակտիվ ներկայացումը: 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկած «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակներում «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ ջանքերով ամերիկյան բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ» եւ «Լինում է, չի լինում առցանց» հեքիաթները թարգմանվել եւ հրատարակվել են հայերեն, այնուհետ «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի մոտիվներով Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հետ համագործակցությամբ ստեղծվել է ներկայացում, որին մասնակից դարձան Էջմիածնի փոքրիկները:
Այլ նորություններ