Գրքատոն 2021

19.03.2021


Էջմիածնի կենտրոնական գրադարանում նշվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը եւ գիրք նվիրելու տոնը:
Համավարակով պայմանավորված այս տարի գրադարանում մեծ միջոցառում նախատեսված չէր, սակայն ողջ օրվա ընթացքում տեղի ունեցան կարճ եւ սակավամարդ միջոցառումներ՝ առանձնացված ժամերով:

Տոնին ընդառաջ գրադարանում կատարվել են մի շարք փոփոխություններ՝ ձեւափոխվել է ընթերցասրահը, առանձնացվել է մանակական, երաժշտական, արվեստի հատված՝ համապատասխան կահավորմամբ: Գրադարանը համալրվել է նոր պարկաթոռներով, երաժշտական գործիքներով, ուսուցողական խաղերով, գրքային ֆոնդը պարբերական ենթարկվում է արդիականցման:

Այլ նորություններ